Ներզատաբանություն
Մակերիկամների ախտաբանություն. armeniamedicalcenter.am
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է 12-13 գր: Աջ և ձախ մակերիկամները տարբեր ձև ունեն. առաջինը հիշեցնում է եռանկյուն թասակ, երկրորդը ՝ լոբու հատիկ:
Այս գեղձերի խնդիրներն առաջացնում են ծանր հիվանդություններ:
Մակերիկամները երկու շերտից են կազմված. արտաքինը կոչվում է կեղևային շերտ, ներքինը՝ ուղեղային, որոնք տարբեր գործառույթներ են իրականացնում:
Կեղևային շերտն, իր հերթին, տարբեր շերտեր ունի՝ յուրաքանչյուրն իր գործունեությամբ:
- Ցանցային գոտի։ Արտադրում է անդրոստենդիոն հորմոն, ոըը կապված է կանացի և տղամարդու սեռական հորմոնների արտադրության հետ: Տեստոստերոնը և էստրոգենները երկու սեռերի մոտ էլ արտադրվում են, պարզապես՝ տարբեր հարաբերակցությամբ: Կանանց մոտ տեստոստերոնի քանակը շատ քիչ է: Ցանցային զոնայի խանգարումն առաջացնում է սեռական դիսֆունկցիա և անպտղություն:
- Խրձային գոտի։ Արտադրում է գլյուկոկորտիկոստերոիդներ՝ կորտիզոն, կորտիզոլ և կորտիկոստերոն: Այս հորմոնները կարևոր դեր ունեն նյութափոխանակության մեջ, կանխում են ջրազրկման առաջացումը, ազդում են մարսողության վրա, խթանում են ստամոքսահյութի արտադրությունը: Կոչվում են նաև ադապտացիայի հորմոններ. սթրեսային վիճակներում օրգանիզմին օգնում են հարմարվել այլ վիճակների:
- Գլոմերուլային (գնդաձև): Արտադրում է միներալոկորտիկոիդներ՝ դոզոքսիկորտիկոստերոն և ալդոստերոն, որոնք պահպանում են կալիումի և նատրիումի իոնների հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է արյան նորմալ ճնշումն ապահովելու համար:
Ուղեղային նյութ
Մակերիկամների կենտրոնական մասն արտադրում է կատեխոլամինային հորմոններ՝ ադրենալին և նորադրենալին:
Ադրենալինն ընդունված է անվանել սթրեսի հորմոն, քանի որ սթրեսային վիճակներում նրա քանակը շատանում է, ինչը նպաստում է ցավային շեմի իջեցմանը և ուժերի կենտրոնացմանը. արագանում է շնչառությունը և լայնանում են բբերը:
Նորադրենալինը նույնպես արտադրվում է սթրեսային վիճակներում, բայց օրգանիզմի վրա նրա ազդեցությունն այլ է: Այն խթանում է սրտամկանի աշխատանքը և կարգավորում արյան ճնշումը:
Մակերիկամների աշխատանքի խանգարումը.
Մակերիկամների հետ կապված խնդիրների ժամանակ դիտվում է կամ հորմոնների պակաս, կամ՝ ավելցուկային արտադրություն, ինչի հետևանքով առաջանում են էնդոկրին հիվանդություններ:
Հիվանդությունների ախտանշանները կախված են այն բանից, թե ո՞ր հորմոնն է քիչ կամ շատ արտադրվում:
Ընդհանուր նշաններն են.
- մկանային թուլություն,
- մշտական հոգնածության զգացողություն,
- ախորժակի անկում և նիհարում,
- գրգռվածություն,
- անքնություն զուգակցված մշտական քնկոտության հետ
- գլխացավեր, գլխապտույտի հանկարծակի նոպաներ։
Մակերիկամային ախտաբանության հետևանքով առաջանում են հետևյալ հիվանդությունները.
- Ադիսոնի, Իցենկո-Կուշինգի կամ Նելսոնի հիվանդություններ,
- ֆեոխրոմոցիտոմա,
- հիպերալդոստերոնիզմ (Կոնի համախտանիշ),
- կեղևային շերտի հիպերպլազիա,
- մակերկամների կեղևի անբավարարություն,
- բորբոքային խնդիրներ,
- մակերիկամների տուբերկուլոզ,
- կիստա, ուռուցքներ:
Ախտորոշում
Օգտագործվում են լաբորատոր և գործիքային հետազոտություններ.
- արյան և մեզի ընդհանուր հետազոտություն,
- հորմոնների որոշում,
- համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ),
- մագնիսռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
- ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ). այս հետազոտությունից առաջ խորհուրդ է տրվում սննդակարգից բացառել միրգ-բանջարեղենը, լոբազգիները, գազավորված ըմպելիքը)
Լաբորատոր հետազոտությունները կատարվում են առավոտյան՝ սոված ժամանակ, խորհուրդ է տրվում 2-3 օր առաջ բացառել ադրենալինի քանակը բարձրացնող մթերքը՝ սուրճ, շոկոլադ, ցիտրուսներ, բանան: Հետազոտությունից մեկ օր առաջ չզբաղվել ֆիզիկական ծանր աշխատանքով, մարզումով, որը բարձրացնում է կորտիզոլի քանակը:
Մակերիկամային հիվանդությունների բուժումը
Բուժումը նշանակում է էնդոկրինոլոգը, որը կախված է կոնկրետ հիվանդության առկայությունից: Եթե մակերիկամի ախտահարումը հետևանք է այլ հիվանդության, անհրաժեշտ է բուժել առաջնային հիվանդությունը և, միաժամանակ, անցկացնել ախտանշային բուժում:
Թերապիայի նպատակը հիմնականում հորմոնալ ֆոնի կարգավորումն է: Որոշ դեպքերում ցուցված է վիրահատական բուժում, որը հիմնականում իրականացվում է ուռուցքային հիվանդությունների ժամանակ:
Կարդացեք նաև
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն